«Հուրաչք Վեբ» ՏՏ ընեկրությունը հիմնադրվել է 2010 թ․-ին և արդեն 11 տարի է զբաղվում է վեբ կայքերի, Android և iOS օպերացիոն համակարգերի համար նախատեսված հավելվածների պրոֆեսիոնալ նախագծմամբ և ծրագրավորմամբ, իմնչպես նաև կորպորատիվ հաճախորդների համար տրամադրում է տարատեսակ ՏՏ ծառայություններ։
Մեր ընկերությունը իր արտադրանքը ստեղծում է՝ բացառապես հիմնվելով մոբիլ թիմի մտավոր և մասնագիտական ունակությունների վրա, դա նշանակում է, որ ինքներս ենք ամբողջությամբ ծրագրավորում կայքերը, հավելվածները կամ կառավարման համակարգերը, և որևէ շաբլոնային կառավարման համակարգեր չի ներդրվում արտադրանքի հիմքում։ Դա մեզ հնարավորություն է տալիս գերճկուն, բարձր թողունակությամբ և անխոցելիության բարձր մակարդակի արտադրանք թողարկել, լիարժեք կատարել մեր հաճախորդների կողմից առաջ քաշած տեխնիկական հնարավորությունները։
«Հուրաչք Վեբ»-ն առաջին հայակական ընկերությունն է, որը նախագծել է վիդեո հոսթինգ։ ժամանակին VideoWay.am Վիդեո հոսթինգ նախագիծը պատակնել է մեր ընկերությանը, իսկ ընկերության հիմնադրումն նշանավորվել է «Հարևաններով» հայկական սոցիալական ցանցով։
Մեր ընկերությունն այժմ խորացված համագործակցություն ունի AFScore հավելվածի հետ։ AFScore առաջին հավելվածն է, որը վիճակագրում է հայկական ֆուտբոլը և հասանելի է Play Store և AppStore հարթակներում։
Ձեր բիզնեսի թվայնացումը կամ օնլայն վաճառքի կազմակերպումը վստահեք մեր հմուտ թիմին, մենք կօգնենք Ձեզ նորանոր բարձունքներ նվաճել մեր խելացի գործիքների շնորհիվ։
ՄԵՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ․
Դիմեք մեզ և կունենաք հուսալի գործընկեր տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում։