+374(41)332304
ՀԱՅ | ENG
 
ANDROID ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐԻ ՍՏԵՂԾՈՒՄ

«Հուրաչք Վեբ» ՏՏ Ընկերությունը մասնագիտացված է Android հավելվածների նախագծմամբ և ծրագրավորմամբ։ Մենք կարող ենք Android օպերացիոն համակարգի համար ստեղծել ցանկացած տեսակի հավելվածներ, որոնք նախատեսված կլինեն բիզնեսի կառավարման, տեղեկատվական կամ կոմերցիոն թիրախների համար։

Ցանկանում ենք նշել, որ 2021 թ․-ի տվյալներով ամբողջ աշխարհում Android-ը բացարձակ առաջատարն է։ Համաձայն վերոնշյալ հետազոտությունների ամբողջ աշխարհում օգտատերերի 70 տոկոսը նախապատվությունը տալիս է հենց Android-ով աշխատող սարքավորումներին։

Մենք կարող ենք հավելված ստեղծել արդեն իսկ գոյություն ունեցող տվյալների բազաների հիմնման վրա, այսինքն, եթե Ձեր ընկերությունն արդեն ունի ինտերնետային խանութ կամ այլ վեբ ռեսուրս, ապա մենք կարող ենք ստեղծել հավելված, որի տվյալների բազան կսինխրոնացվի այդ բազային։

Հարկ ենք համարում ընդգծել, որ մեր կողմից ստեղծած հավելվածները կարող ենք հրապարակել Play Store շտեմարանում, ապահովելով բոլոր անհրաժեշտ հավաստագրերի ստեղծումը, դրանց տեղադրումը և այլ անհրաժեշտ գործառույթներ։